Մեծ Բրիտանիայում սկսել են վերծանել մալայզիական ինքնաթիռի «սև արկղերը»
Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի ինֆորմացիոն կենտրոնի խոսնակը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայում սկսել են մալազիական Boeing-777-ի ձայնագրությունների վերծանումը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ին:
«Այսօր Բրիտանիայի մասնագետները ԱՄՆ-ի, Մալազիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների ներկայությամբ սկսել են վերծանել ձայնագրությունների ինֆորմացիան, որոնք հայտնի են որպես «սև արկղեր»»,- ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ Մալայզիական ավիաուղիներին պատկանող Բոինգ 777-ի կործանման հետևանքով, որը տեղի էր ունեցել Ուկրաինայի, մասնավորապես Դոնեցկի տարածքում, մահացել է 298 մարդ, այդ թվում` անձնակազմի 15 անդամները:
Նախորդող հարապարակումներ`
«Boeing 777»-ի անկման երեք հնարավոր սցենարներ
Մալազիա. Բոինգ-ը կործանվել է, չնայած չի մտել թռիչքների համար արգելված գոտի
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ