Goal.com. Սուարեսի 4-ամսյա որակազրկումը կկրճատվի
«Բարսելոնի» հարձակվող Լուիս Սուարեսի 4-ամսյա որակազրկումը կարող է կրճատվել: Կատալոնյան ակումբը որոշել է բողոք ներկայացնել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան:
Դատելով ամեն ինչից` Սուարեսի որակազրկման ժամկետը կկրճատվի, և ուրուգվայցին կկարողանա «Բարսելոնի» կազմում ասպարեզ դուս գալ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում: Այս մասին հայտնում է goal.com-ը` հենվելով Մարզական արբիտրաժային դատարանում իր աղբյուրի վրա:
Այդուհանդերձ, հավաքականում Սուարեսի 9-ամսյա որակազրկման ժամկետը կմնա ուժի մեջ:
«Այժմ, հաշվի առնելով, որ գործը հասել է արբիտրաժային դատարան, ամենայն հավանականությամբ, որակազրկման ժամկետը կկրճատվի: Որակազրկումը կտարածվի միայն Ուրուգվայի հավաքականի հանդիպումների վրա»,- նշել է աղբյուրը`ավելացնելով, որ CAS-ը կիսում է «Բարսելոնի» դիրքորոշումը, որ Սուարեսի նկատմամբ ՖԻՖԱ-ի սանկցիան չափազանց խիստ է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին