Սևանի թերակղզում Ֆրանսիայի քաղաքացի է կորել
Այսօր ուշ գիշերին Սևան քաղաքի ոստիկանության բաժնի օպերատիվ հերթապահից ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ գիշերը ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել` նշելով, որ հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով, որը տաքսի է, Երևանի Կոնգրես հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու:
Panorama.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ վերջինն իր ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել: ԱԻՆ փրկարար ծառայության աշխատողները մեկնել են դեպքի վայր: Առայժմ օտարերկրացուն որոնում են և նրան հայտնաբերելու մասին խոստանում են ավելի ուշ տեղեկություն տրամադրել: