«Guardian». Մալայզիական «Boeing»-ի կործանումը դժբախտ պատահար էր
Մալայզիական «Boeing»-ի կործանումը դժբախտ պատահար էր: Նման տեսակետով հանդես է եկել բրիտանական «Guardian»-ի հեղինակ Սայմոն Ջենքինսը:
«Այն պահից սկսած, ինչ հայտնի դարձավ, որ մալայզիական ինքնաթիռը հարվածի է ենթարկվել, պարզ էր, որ իրականում սա դժբախտ պատահար է»,- «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ հայտարարել է Ս.Ջենքինսը:
Լրագրողի խոսքով, այս ողբերգությունը պետք չէ համեմատել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ, մինչդեռ օտարերկրյա քաղաքական գործիչները հակված են տարբեր թեորիաների:
Վլադիմիր Պուտինը մեղադրում է ուկրաինական ղեկավարությանը, Ուկրաինան մեղադրում է պռոռուսական անջատողականներին: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը «չի բացառում», որ ամենում մեղավոր է Մոսկվան, իսկ Լոնդոնը մեղադրում է բոլորին:
«Արյուն է թափվել և այդ մեղադրանքներից հնարավոր չէ զերծ մնալ: Զոհվածների դիերը դեռ չգտած քաղաքական գործիչները մտան մրցավազքի մեջ, թե ինչպես ավելի ուժեղացնեն պատժամիջոցները, դադարեցնեն առևտուրը, սառեցնեն բանկային հաշիվները: Եվ շատ շուտով սկսեցին իրար գզել, կարծես առնետները պարկի մեջ»,- նշել է նա:
Լրագրողի խոսքով` նման պահերը վտանգ են պարունակում և պատմությունը դրա վառ վկայությունն է: