Կեյլոր Նավաս. «Կա մի բան, որի մասին ես չգիտեմ»
Կոստա Ռիկայի ազգային հավաքականի և «Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը հույս է հայտնել, որ արդեն հաջորդ շաբաթ կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Շատ կցանկանայի հիմա ասել, որ բոլոր հարցերը լուծված են, բայց կա մի բան, որի մասին ես չգիտեմ: Այնուամենայնիվ, շատ մոտ եմ «Ռեալ» տեղափոխվելուն և հուսով եմ, մյուս շաբաթվա ընթացքում դա տեղի կունենա: Ուզում եմ իմանալ, որտեղ է իմ նոր տունը, որպեսզի ես և իմ ընտանիքը հանգիստ լինենք»,- նշել է Նավասը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ