Եվրոպայի համար Լեռնային Ղարաբաղի ապագան չպետք է կախված լինի Ադրբեջանի նավթից և ֆինանսներից. «L'Opinione»

«23 տարի առաջ իր անկախությունը հռչակած Կովկասյան փոքրիկ շրջանի մասին առավելապես խոսում են փորձագետները և գրում նեղ մասնագիտացում ունեցող պարբերականները: Նման լռությունը առաջին հերթին ցավ է պատճառում հայությանը, ովքեր մի քանի տասնամյակ հարկադրված բախվում են հարուստ Ադրբեջանի ռազմատենչ ազգայնականությանը»,- անդրադառնալով Արցախի խնդրին` գրել է իտալական պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ` Եվրոպա և Ասիա մայրցամաքների միջև գտնվող լեռնային փոքրիկ երկիր Արցախը միշտ բնակեցված է եղել քրիստոնյա հայերով, որի մասին վկայում են ամենուր սփռված եկեղեցիները և վանքերը:

«20-րդ դարի սկզբում, երբ Ռուսաստանում թևածում էր հեղափոխության քամին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդական խորհուրդները միանալու խնդրանքով դիմեցին հարևան Հայաստանին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ շրջանի բնակչության 90 տոկոսը քրիստոնյա, էթնիկ հայեր էին: Չնայած այս միանշանակ տրամաբանական ընտրությանը` գործին խառնվեց Ստալինը և հօգուտ Թուրքիայի` Լեռնային Ղարաբաղը հանձնեց թուրքերեն խոսող և իսլամ դավանող ադրբեջանցիներին»,- գրել է «L'Opinione»-ը:

Շարունակելով, պարբերականը ներկայացրել է Խորհրդային միության փլուզումից հետո Արցախի ինքնորոշման գործընթացը, շեշտադրելով, որ Ադրբեջանի անկախության հռչակագրի ընդունմանը զուգահեռ իր անկախության հռչակագիրը ընդունեց նաև Արցախը` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պարբերականը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արցախում միջազգային դիտորդների վերահսկողությամբ անցկացված համազգային հանրաքվեն և ընտրությունները եղել են ազատ, արդար և ժողովրդավարական:

«1992 թվականի հունվարին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որին այդ պատերազմում օգնության եկավ Հայաստանի Հանրապետությունը: Երկու տարվա արյունահեղ պատերազմում զոհվեց ավելի քան 30 հազար մարդ: Չնայած հայկական կողմի փոքրաքանակությանը և ռեսուրսների սակավությանը` վերջիններիս հաջողվեց ոչ միայն շրջանը պահել իրենց հսկողության տակ, այլ նաև կապ հաստատել Հայաստանի հետ` ստեղծելով անվտանգության գոտի»,- գրել է պարբերականը:

Այս համատեքստում «L'Opinione»-ը հիշեցնում է, որ 1994 թվականին կնքված հրադադարից հետո մինչ այսօր էլ Արցախահայությունը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի իրացման և սեփական հողում ազատ ապրելու իրավունքի համար:

«Հրադադարի բազմաթիվ խախտումները, ադրբեջանական կողմի ձգտումները ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման և երկու հանրապետությունների միջև աճող լարվածությունը հակամարտության խաղաղ լուծման ժամկետները անընդհատ հետաձգում են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն 20 տարի փորձում է ապրել անկախ պետության ճակատագրով, չնայած նրան, որ տարբեր քաղաքական պատճառներից ելնելով՝ դեռ ոչ մի երկիր չի ճանաչել այն»,- հավելել է պարբերականը:

Պարբերականը հատուկ ընդգծել է, որ ժողովրդավարության մակարդակը Լեռնային Ղարաբաղում ավելի բարձր է քան տարածաշրջանի ցանկացած այլ երկրում:

«Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչումը քննարկման ենթակա չէ, քանի որ անթույլատրելի է նույնիսկ մտածել այն մասին, որ հայերը վերջնական արդյունքում կրկին կհայտնվեն ադրբեջանցիների իշխանության տակ, որոնք արդեն իսկ բազմիցս ցուցաբերել են միջէթնիկական ատելություն, ինչը հաստատում են, օրինակ` նրանց կողմից Ջուղայում հայկական միջնադարյան գերեզմանաքարերի ոչնչացումը և Սաֆարովի դեպքը», - համոզմունք է հայտնել «L'Opinione»-ը:

Ամփոփելով՝ պարբերականը կոչ է անում Եվրոպային իր ուժերի ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում կրկին գերիշխի խաղաղությունը, միաժամանակ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագան չպետք է կախված լինի Ադրբեջանի նավթից և ֆինանսներից:

«Չի կարելի Արևելյան Եվրոպայի վերջին կտորը, արևմտյան և քրիստոնեական աշխարհի ծայրամասային սահմանը թողնել բախտի քմահաճույքին և առավել ևս չի կարելի այն փոխանակել կասպիական նավթի հետ: Ամեն ինչ կախված է արդարության և ժողովրդավարության այն իրական արժեքներից, որոնց վրա հիմնված է եվրոպական հասարակությունը», - եզրափակել է իտալական պարբերականը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}