Սլովակիայի նորընտիր նախագահն իր առաջին աշխատավարձը բաշխել է աղքատներին ու հիվանդներին
Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան, ով այդ պաշտոնը պաշտոնապես ստանձնել է հունիսի 15-ին, իր առաջին աշխատավարձը` 5376 եվրո, բաշխել է աղքատ ու հիվանդ քաղաքացիների միջև: Այդ մասին տեղեկացրել է «SITA» գործակալությունը` վկայակոչելով նախագահի մամլո խոսնակ Պետեր Պետրուսին, փոխանցում է «РИА Новости»-ն:
«8 ընտանիք իրենց բանկային հաշվին կստանան 537 եվրո, ևս երկու ընտանիքի, ովքեր նման հաշիվ չունեն, փոստի միջոցով կուղարկվի այդ գումարը», -հայտարարել է մամլո խոսնակը` նշելով, որ այդ ընտանիքներին նախագահն ընտրել է բարեգործական կազմակերպությունների օգնությամբ:
Ընտանիքները, ովքեր կստանան նախագահի օգնությունը ծանր վիճակում են ապրում, բազմանդամ են կամ էլ միայնակ մայրերի ընտանիքներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը