Նաիրի Հունանյանը դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոցից». «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը օրերս դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից և տեղափոխվել «Երևան կենտրոն» ՔԿՀ, որտեղ կրում է իր պատիժը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվության ծառայությունից թերթին տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակն արդեն նորմալ է:
Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը «Դատապարտյալների հիվանդանոց» էր տեղափոխվել հուլիսի 3-ին: Նրա մոտ ախտորոշվել է սուր պարապրոկտիտ, աբսցես:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ