«Մեր ընտանիքը թշնամի չունի». Վարդևան Գրիգորյան՝ եղբոր սպանության մասին. «Ժողովուրդ»
Երեկ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գյումրիի-Արմավիր ճանապարահատվածում՝ Շիրակի մարզի Գետք գյուղի ճանապարհի սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Նրա մարմնից հայտնաբերել են 4 փամփուշտ:
«Ժոդովուրդ»-ը պարզել է, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ որպես համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ:
«Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ոչ աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որևէ թշնամի չեն ունեցել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»,– ասել է սպանվածի եղբայրը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ