Boeing 737 լռվել-մնացել է թռիչքուղու շոգից հալած ասֆալտի մեջ
Մոսկվայի շոգը Դոմոդեդովո օդանավակայանում միջադեպի պատճառ է դարձել. Մոսկվա- Նովոսիբիրսկ չվերթն իրականացնող Boeing 737 օդանավը չի կարողացել օդ բարձրանալ և լռվել-մնացել է թռիչքուղու շոգից հալած ասֆալտի մեջ:
«Վզգլյադ.ռու»-ի հաղորդմամբ, օդանավակայանի լրատվական ծառայությունը հայտնել է, որ օդի բարձր ջերմաստիճանը հանգեցրել է թռիչքուղու ծածկույթի լոկալ վնասմանը: Բայց տվյալ օդանավի հետ տեղի ունեցած միջադեպը չի անդրադարձել օդանավակայանի ողջ աշխատանքի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում