Ջոն Հեֆֆերնը` Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելու մասին
«Ամեն երկիր ինքն է ընտրում իր դեսպաններին, որոնք օտար պետություններում ներկայացնում են իրենց երկիրը: Մենք պարոն Սարգսյանի հետ վարչապետի պաշտոնում աշխատելու տարիներին աշխույժ համագործակցել ենք և կարծում եմ Վաշինգտոնում նրա գտնվելու ընթացքում ևս ակտիվ կաշխատենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լավագույն կադրն էր, ով կարող էր ներկայացնել Հայսատանը ԱՄՆ-ում` նկատի ունենալով այն, որ նրան կապում են «օֆշորի գործի» հետ:
Հարցին, թե իր դեսպանության տարիներին` իր գնահատմամբ, ինչ փոխվեց Հայաստանում կամ ինչ փոփոխություններ կցանկանար կտեսներ, Ջոն Հեֆֆերնը պատասխանեց .«Ես դեռ որոշ ժամանակ այստեղ գտնվելու եմ, դեռ ահագին այստեղ կլինեմ, դեռ անելիքներ կան, կարծում եմ դրանք կկատարենք: Ինձ համար, ինչպես նաև վստահ եմ ինձ հաջորդող դեսպանի համար կշարունակի գերակա մնալ Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը, աշխատատեղերի, տնտեսական հնարավորությունների ստեղծումը հայ ժողովրդի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին