Վրաստանում կրոնական փոքրամասնությունների խտրականության հարցը` ՄԱԿ-ում
Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի նիստերում քննարկվում է Վրաստանի զեկույցը՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների Միջազգային համաձայնագրի իրականացման մասին:
Վրաստանում Հռոմեա-Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի, Վրաստանում Ավետարանական-Լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու անունից Լևոն Իսախանյանը Կոմիտեի անդամներին է ներկայացրել տեղեկատվություն Վրաստանում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ և անվանեց նրանց նկատմամբ խտրականության կոնկրետ փաստեր, որոնք ընդգրկված չէին պետական իշխանության ներկայացուցիների կազմած զեկույցում:
Զեկույցում խոսվել է Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մասին, ինչպես նաև հրապարակվել Վրաստանի Հայ Առաքելական, Հռոմեա-կաթոլիկական, Լյութերական և Բապտիստական եկեղեցիների առաջնորդների նամակը՝ ուղղված Կոմիտեի նախագահին:
Ըստ հաղորդագրության` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամները մտահոգված են եղել ներկայացված փաստերից: Կոմիտեի փոխնախագահ պարոն Յադ Բեն Աշուրը նշել է, որ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ պետությունը չի կատարում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը արմատախիլ անելու ուղղությամբ իր պարտականությունները:
Պարոն Բեն Աշուրը Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի կողմից գլխավորվող պատվիրակության առջև դրեց հարցեր, որոնք կապված են.
- Խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից բռնագրավված ունեցվածքը վերադարձնելուն,
- Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու կողմից կրոնական փոքրամասնությունների ունեցվածքի յուրացման փաստերին և պետության կողմից աջակցությանը,
- Հարկագանձման ոլորտում կրոնական փոքրամասնությունների խտրականությանը,
- Կրոնական փոքրամասնությունների հասցեին վիրավորանքներին և դրանց խափանման գործում պետական մարմինների պասսիվությանը,
- Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Պետության միջև Սահմանադրական համաձայնությանը՝ որպես երկրում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության աղբյուրի,
- Կրոնական կազմակերպություններին բյուջետային միջոցներ հատկացնելու հարցում խտրականությանը,
- Երկրպագության վայրերի պահպանությանը բյուջետային միջոցների հատկացման խտրականությանը,
- Կրոնական անհանդուրժողականության հիման վրա կատարված հանցագործությունների հետաքննության արդյունքներին:
Մանրամասները` ՄԱԿ-ի մարդու իրավունքների Կոմիտեի էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը