Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանը տարհանում են` տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո
Սանկտ-Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը շտապ տարհանում են` տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ կաթվածահար է եղել, ժամանած ինքնաթիռները չեն սպասարկվում, ուղևորները մնում են ինքնաթիռներում, իսկ մեկնողները գտնվում են տեմինալից դուրս:
Ուշագրավն այն է, որ նմանատիպ հեռախոսազանգ` տեղադրված ռումբի մասին, այսօր ստացվել է նաև մոսկովյան «Դոմոդեդովոյի» վերաբերյալ, սակայն այդ ահազանգը ի սկզբանե տարօրինակ էր, քանի որ անհայտ զանգահարողը տեղեկացրել էր, թե ռումբը տեղադրված է «B» տերմինալում, բայց օդանավակայանում նման տեմինալ գոյություն չունի: Իրավապահները այժմ փորձում են գտնել զանգահարողին:
Ինչ վերաբերում է Պուլկովոյին, ապա սա առաջին դեպքը չէ, երբ նման ահազանգ է ստացվում: Մայիսի 17-ին տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո դարձյալ տարհանվեցին օդանավակայանի բոլոր աշխատակիցներն ու ուղևորները, երկու շաբաթ անց էլ` մայիսի 30-ին, օդանավակայանը կրկին ստուգման ենթարկվեց: Սակայն այդ անգամ արդեն տարհանում չէր կազմակերպվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը