Ըստ հանձնաժողովի, Հայաստանում գազի կալորիականության հետ կապված խնդիր չկա. «Ժողովուրդ»
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս փետրվարի 22-ին հանձնարարել էր գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ շուրջ 5 ամիս տևած ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ ՀՀ-ում գազի կալորիականության հետ կապված որևէ խնդիր չկա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիթորինգի և ծրագրերի զարգացման վարչության պետ Աբգար Բուդաղյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ հանձնաժողովն աշխատանքներն ավարտել է.
«Գնացել՝ մի քանի տեղերում ստուգումներ են իրականացրել, որոնք էլ փաստել են, որ խնդիրը կալորիականության հետ կապված չէ: Նաև հանձնարարական է եղել, որ չափումներին, որոնք իրականացնում է «ՀայՌուսգազարդ»-ը, մասնակցի նաև չափագրության ազգային ինստիտուտը ու արդեն քանի ամիս է՝ այդ չափագրումները նրանց կողմից հաստատվում են: Իսկ էկոնոմիկայի նախարարությունը մեզ իր վերջնական եզրակացությունը չի ներկայացրել, բայց վերջին քննարկման ընթացքում աշխատանքային խմբի անդամներն, ըստ էության, փաստում էին, որ կալորիականության հետ կապված իրենք խնդիր չեն տեսնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները