Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատներում դադարեցվել վիզաների տրամադրումը
ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն հայտնում է տեխնիկական խնդիրների մասին անձնագրային-վիզային համակարգում, որոնք ազդել են ամերիկյան վիզայի տրամադրման վրա ողջ աշխարհում: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` այս խնդիրը, նշել են կառույցում, գլոբալ բնույթ է կրում և կախված չէ որևէ երկրից կամ վիզային կարգավիճակից: Նաև ներողություն են խնդրել վիզայի տրամադրման ձգձգման համար, սակայն թե երբ կվերացվի խնդիրը` հայտնել դժվարացել են:
Աղբյուրը տեղեկացնում է, որ եթե ԱՄՆ մեկնելը շտապ անհրաժեշտ է, ապա բյուրոյից տեղեկացրել են, որ հայտատուն կարող է դիմել ԱՄՆ դեսպանատուն կամ հյուպատոսություն էլեկտրոնային փոստով` մակագրելով նամակը «Շտապ ճամփորդություն»: Բայց և զգուշացրել է, որ միայն շտապ ու հումանիտար բնույթի կրող ճամփորդությունների հայտերը կդիտարկվեն բավարարելու տեսանկյունից :
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ