Նեյմարը գնում է Մեսսիի հետքերով
Հարկային մարմինները, կարծես թե, որոշել են հանգիստ չտալ կատալոնյան թիմի աստղերին: Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված սկանդալն ասես բավական չէր, հիմա էլ դատարանի առաջ կկանգնի «Բարսելոնի» մեկ այլ աստղ` Նեյմարը:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, հարկային օրենքների խախտման համար Նեյմարի հայրը հոկտեմբերի 1-ին կայանալիք դատական նիստում հանդես կգա վկայի դերում` որդու` «Սանթոսից» «Բարսելոն» տեղափոխության հետ կապված հարցով:
Դատարանը ֆուտբոլիստի հորը պարտավորեցրել է իր հետ բերել կատալոնյան թիմի հետ կնքած պայմանագիրը և այլ փաստաթղթեր: Որպես վկա կհարցաքննվեն նաև կատալոնյան թիմի ֆինանսական գծով տնօրեն Հեկտոր Ալմելան, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և փոխնախագահ Խավիեր Ֆաուսը:
Դատարանը կփորձի նաև պարզել, թե Նեյմարն արդյոք տեղյալ եղե՞լ է կատարված խարդախություններին:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել հարկային պարտավորությունները չկատարած Լիոնել Մեսսիի պատժամիջոցի ժամկետները: Արգենտինացի ֆուտբոլիստին սպառնում է մինչև 6 տարի ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին