«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» Մատենադարանի մոտից պատրաստվում է երթի
Մատենադարանի մոտ այս պահին քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիա է, որին մասնակցում է նաև «Ժառանգություն» կուսակցությունը:
Երթի մասնակիցների ձեռքներին կան պաստառներ: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի ձեռքին է` «Ոչ ապօրինի թանկացումներին»: Այստեղ է նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երթը Մատենադարանից կշարժվի դեպի Հանրապետության հրապարակ: Նաև ստորագրահավաք է կազմակերպվել` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Հիշեցնենք, որ սակագնի փոփոխությունն ուժի մեջ մտավ այսօրվանից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ