CR7-ը դատի կտա Քրիշտիանու Ռոնալդուին
Ամերիկացի ֆիթնեսի մարզիչ և գործարար Քրիստոֆեր Ռենցին որոշել է դատի տալ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին` առևտրային օրենքները խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Պորտուգալացի ֆուտբոլիստն ԱՄՆ-ի տարածքում վաճառել է GR7 անվամբ բրենդային ներքնաշորերը, իսկ Ռենցին պնդում է, որ դեռևս 2009 թ. ինքն է գրանցվել այդ անունով` ԱՄՆ-ի տարածքում մարզական հագուստ վաճառելու նպատակով: C և R-ն իր անվան առաջին տառերն են, իսկ 7-ը` ծննդյան օրը (հոկտեմբերի 7):
Ռենցիի և Ռոնալդուի ընկերությունների մասշտաբներն անհամատեղելի են, սակայն ԱՄՆ-ի օրենքը նախապատվությունը տալիս է իր երկրի քաղաքացիներին, ուստի ֆուտբոլիստը չէր կարող իր ապրանքն այդ անվամբ ներմուծել այդ երկրի տարածք, ինչը պարտուգալացին չի կատարել:
Ռոնալդուի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ դիմել են Ռենցիին` խնդրելով ԱՄՆ-ում իրենց ապրանքը վաճառելու թույլտվություն ստանալ, սակայն մարզիչը չի համաձայնվել` նշելով, որ ուզում է իրեն հանգիստ թողնեն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն, բացի ֆուտբոլից, զբաղվում է նաև տղամարդկանց ներքնաշորերի վաճառքով: CR7-ի մեկ ներքնաշորն արժե 20-30 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում