Եկեղեցին` վեճի առարկա. «Հրապարակ»
«Հրապարակ»-ին լուրեր են հասել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում: Պատճառն այն է, որ Ծառուկյանը հրաժարվում է իր կառուցած Աբովյան քաղաքի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը:
«Եկեղեցու բացումն անցած տարվա մայիսին էր, այն օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, և այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում եկեղեցին գրանցվելու է Էջմիածնի բալանսում, սակայն Ծառուկյանը հրաժարվում է հիմա կատարել իր խոստումը»,-գրել է թերթը՝ հավելելով, որ այս թեմայով Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը փոխանցել է, որ արտերկրում է, արձակուրդում, չի կարող կապ հաստատել ԲՀԿ ղեկավարի հետ, ով նույնպես Հայաստանում չէ: