«Ինչ է, Յուվեցի Կարոն բոլորին գնե՞լ է». «Հրապարակ»
Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների առիթով հարուցված քրեական գործով այս պահին նախաքննություն է գնում: Գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի շահերը ներկայացնող փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրել է, որ հետևում են, թե ինչպիսի ապացույցներ են ներկայացնում:
«Ապացուցները ներկայացնում են, մենք էլ մեր հերթին միջնորդություններ ենք ներկայացնում և սպասում ենք դրանց պատասխաններին»,-«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ասել է նա:
Էլբակյանի խոսքով, ամեն դեպքում քննություն է, թող գնա քննությունը, պաշտպանը հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի: 4 հրազենային վնասվածք ստացած Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելը նպատակ է հետապնդում մեղմացնել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանի արարքը: Հենց նա է կրակոցներ արձակել:…
Գոռ Առաքելյանի կրակոցներից տուժած Վալերի Հովհաննիսյանի մայրը` Լիա Հովհաննիսյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, թե չի հասկանում, թե ինչի համար են իր տղային ձերբակալել:
«Ինչ է, Յուվեցի Կարոն բոլորին գնե՞լ է, ինչո՞ւ ոչ մի լրատվամիջոց չարձագանքեց, ինչո՞ւ են իմ երեխային ձերբակալել: Երեխաս նստած ա եղել մեքենայում, մեքենան խոդ է տվել, որ շարժվի, ինքը դուռը բացել ու կրակել է երեխայիս վրա: Իմ երեխայի վրա ուժ են գործադրում, ամուսնուս վրա ուժ են գործադրում, որ երեխայիցս վկայություն կորզեն: Յուվեցի Կարոյի ձեռքը շատ երկար է, բոլորին հասնում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ