«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը մեկնել է ԱՄՆ: Թերթի տեղեկություններով՝ Սալբի Ղազարյանն այնտեղից աշխատանքի հրավեր է ստացել, ինչի համար էլ որոշել է լքել Հայաստանը: Տեղեկություններ կան, որ Սալբին ԱՄՆ-ի քոլեջներից մեկի հայագիտության ամբիոնի ղեկավար է նշանակվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանից, ով երկար տարիներ աշխատել է Սալբի Ղազարյանի հետ: Պատգամավորը ոչ հաստատել, ոչ հերքել է թերթի տեղեկությունը, միայն հայտարարել է, թե ինքն արձակուրդում է գտնվում, ինչի համար էլ որևէ հարցի չի ցանկանում պատասխանել:
«Արձակուրդից վերադառնամ, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Որպես սկզբունք ես արձակուրդում որևէ հարցի չեմ պատասխանում»,-ասել է նա: