Երիտասարդ դատավորների մոտ առկա դժգոհությունը շարունակում է խորանալ. «Ժոողվուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդ դատավորների մոտ առկա դժգոհությունը շարունակում է խորանալ: Ու շատ դատավորներ պատրաստվում են անգամ լքել «կյանքի գնով» ձեռք բերած պաշտոնը: Պատճառը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որը նախատեսում է նվազեցնել դատավորների կենսաթոշակները՝ նպաստելով միայն սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի բարձրացմանը:
Համաձայն ԱԺ ներկայացված նոր օրինագծի, նոր նշանակված դատավորները կամ երկու-երեք տարի պաշտոնավարողները կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով և չափով, ինչը շատ քիչ է: Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում: 25-ից ավելի տարիների փորձ ունեցող դատավորներ այս նոր օրինագիծը համարում են «երկու քայլ առաջ. մեկ քայլ հետ որոշում և խիստ վրդովված լինելով իրենց վերադասներից, անգամ չեն էլ ուզում անդրադառնալ օրինագծին: