«Քաղաքապետարանը չի կանխում դպրոցի բյուջեն վատնելու շարունակական փաստը»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել դպրոցին կրթության համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով վատնելու վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Սույն պատմությունն այն մասին է, թե ինչպես որևէ դպրոցին կրթության համար հատկացված պետական միջոցները օրինական ճանապարհով կարող են վատնվել և որևէ պատասխանատու պաշտոնյա չի փորձում կանխել այս օրինական թվացող վնասակար գործընթացը: Որոշ դպրոցների ինքնասիրահարված տնօրեններ անօրեն ազատված ուսուցիչների օգտին կայացվող դատավճիռներն անընդհատ բողոքարկելու ճանապարհով պարզապես վատնում են կրթության համար նախատեսված գումարները՝ ստիպված լինելով վճարել հարկադիր պարապուրդի համար:

Ասելիքիս համար որպես ակնառու օրինակ է ծառայում կրկին Երևանի թ. 27 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից աշխատանքից անօրեն կերպով ազատված հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու և սոցաշխատողի կողմից դատարան դիմելն ու վերականգնման մասին դատավճիռները:

Երկու դեպքում էլ դատական գործերն անցել են դատական բոլոր աստիճաններով և ի վերջո դատավճռով թ.27 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը պետք է վճարի հարկադիր պարապուրդները: Սոց աշխատողի դեպքում այդ գումարը 1.4 միլիոնի կարգի է, իսկ լեզվի ուսուցչու պարագայում վերջին դատավճիռն ուժի մեջ մտնելու է 22.08.2014թ.-ից և դատավճռով հարկադիր պարապուրդը դպրոցը պետք է հաշվարկի 29.03.2013 թվականից մինչև աշխատանքի վերականգնվելու օրը, որը նույնպես բավականին կլորիկ գումար է լինելու: Նշեմ նաև, որ այս ուսուցչուհին դեռևս 2012 թվականի դեկտեմբերի դատարանի որոշմամբ պետք է վերականգնվեր աշխատանքի և նրան պետք է վճարվեր հարկադիր պարապուրդի գումար 01.01.2013-28.03.2013 ժամանակահատվածի համար, որը վճարվել է, սակայն վերականգնելու հրամանի փոխարեն դպրոցի նախկին տնօրենը նոր հրամանով ուսուցչուհուն կրկին ազատում է աշխատանքից ժամ չունենալու հիմնավորմամբ այն դեպքում, երբ հենց այդ ընթացքում՝ 2013թ. փետրվարի 1-ին լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակում մեկին, ում կրթությունը չի համապատասխանում մանկավարժական գործունեությանը:

Բնականաբար, այս փաստը բացահայտվելուց հետո ազատում է վերոնշյալ ուսուցչուհուն ու նշանակում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, որը նշանակվում է 2013թ. դեկտեմբերի 26-ին, երբ դատարանը նույն օրն արդեն կայացրել էր անօրեն կերպով աշխատանքից ազատված ուսուցչուհու վերականգման մասին մի որոշում ևս: Նշեմ, որ մրցույթի արդյունքում աշխատանքային պայմանագիր է կնքվում ոչ թե մեկ, այլ երկու ուսուցիչների հետ:

2013թ. դեկտեմբերի 26-ի դատավճիռը նույնպես բողոքարկվում է դպրոցի տնօրենի արդեն ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որովհետև նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքում կասեցվել էր նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Փաստորեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ձեռագիրը ոչնչով չտարբերվեց նախկին տնօրենի աշխատանքային ձեռագրից, այսինքն փաստորեն դատապարտված նախկին տնօրենը շարունակում է պաշտոնավարել մինչ օրս, նամանավանդ եթե հայտնի դառնա, որ նա կրկին բողոքարկել է վերջին՝ 21.07.2014թ. դատավճիռը, որն ուժի մեջ է մտել 22.08.2014թվականին:

Մազաչափ չեմ կասկածում, որ այս բողոքարկման արդյունքում ևս դատավճիռը լինելու է ի օգուտ ուսուցչուհու, սա նշանակում է, որ հարկադիր պարապուրդի գումարներն ավելի են աճելու՝ ի վնաս դպրոցի բյուջեի: Արդյունքում, արդեն դատապարտված նախկին տնօրենի կամակորության հետևանքով տուժում է դպրոցի բյուջեն, այնտեղ աշխատող ուսուցիչները, իսկ դպրոցի լիազոր պետական  մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը ոչ մի ձևով չի կանխում այս ամենը, ժամանակավոր պաշտոնակատարին չի սանձում ասելով, որ բավական է ենթարկվես նախկին տնօրենին, դու պետք է առաջնորդվես դպրոցի շահերով, պետք է կատարես դատարանի վերջին վճիռն ու վերականգնես անօրեն ազատված ուսուցչուհուն, որպեսզի հարկադիր պարապուրդի վճարները չաճեն: Ի վերջո, եթե տարեվերջին պարզվի, որ դպրոցի բյուջեն պակասորդ ունի, դա գլխացավանք է հենց քաղաքապետարանի համար:

Ավելացնեմ, որ ժամանակավոր պաշտոնակատարն արդեն աշխատանքից ազատել է դպրոցի 63 տարին օրերս լրացած, կրթությամբ միակ լոգոպեդին, բայց պահում է 74 տարեկան գրադարանավարին, ով նախկին տնօրենի մայրն է և չունի համապատասխան կրթություն, ինչպես նաև թոշակի տարիքը բավականին առաջացած տարբեր ուսուցիչներ:

Սա կրթության համար նախատեսված պետբյուջեն անարդյունավետ ծախսելու ընդամենը մեկ օրինակ է, այսպիսիք, ցավոք շատ են, որն ի ցույց եմ դնում պատկան պաշտոնյաներին ասելու, որ դուք պարտավոր եք վերահսկել և պաշտպանել մեր երեխաների կրթության համար նախատեսված գումարների արդյունավետ ծախսելու գործընթացը, բացահայտել ու կանխել այս  ուղղությամբ ցանկացած ոտնձգություն:

Իսկ այն, ինչ այսօր կատարվում է վերոնշյալ դպրոցի բյուջեի հետ, լիազոր պետական մարմնի կողմից կամ թողտվության կամ անզորության ու անտարբերության տպավորություն է թողնում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}