Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ
Այսօր ժամը 08.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նախօրեին ժամը 18.10-ին ՀՀ ԱԻՆ-ը կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկություն է ստացվել, որ Լարսի անցակետը (դեպի ՌԴ ) անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ: Փլուզման հետևանքով ՌԴ ուղևորվող ավտոբուսի ընթացքը խափանվել էր: Նրանց օգնության են հասել ՌԴ սահմանապահներն՝ օգնելով հատել սահմանը:
Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 20-ի ժամը 22:30-ից փակ է: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու:
Նախորդող հրապարակումներ`
ՀՀ ԱԳՆ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առնվազն տասն օր փակ է լինելու
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհում իրավիճակը գնահատվում է ծանր. վտանգ կա, որ սողանքը կշարունակվի
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը դեռ փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ