Հայ հաքերները 360 թուրքական կայք են կոտրել
Այս գիշեր հայ հաքերները կոտրել են 360 թուրքական կայք, որով կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Վերջին շրջանում ավելացել են հայ հաքերների կողմից թուրքական կայքեր կոտրելու դեպքերը, որը պայմանավորված է Ցեղասպանության 100-ամյակով»,-ասաց նա:
Ըստ փորձագետի՝ կոտրած 360 կայքերը առանձնապես լուրջ բնույթի կայքեր չեն և այս անգամ մեր հաքերները շեշտը դրել են ոչ թե այդ կայքերի որակի, այլ քանակի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ