Ֆիննախն էլ է տուգանել «Հայասի գրուպ»-ին
Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Հայասի գրուպ» ընկերությանը, որը, ըստ տարբեր տեղեկությունների, պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Ինչպես տեղեկանում ենք Արարատյան մաքսատան պետի տեղակալի որոշումից, ընկերության անունով ներմուծվել են այլումինե պտուտակավոր խցաններ, որոնց վերաբերյալ ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը սահմանված ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացում մաքսային մարմնին:
Մաքսային կանոնների խախտում կատարելու համար ընկերության տնօրենը մաքսատան պետի տեղակալի որոշմամբ տուգանվել է 50 հազար դրամով: