Երեխաներին ագրեսիվ են դարձնում նաև հավի թևիկները
Գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել ու պարզել սննդի անսպասելի էֆեկտներից մեկը: «Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, երեխաներն առավել ագրեսիվ են դառնում, եթե հավի միսն ուտում են ոսկորների հետ միասին, իսկ եթե միսն առանձնացված է ոսկորներից, ապա ուտելուց երեխաների մոտ ագրեսիա չի լինում:
Փորձին մասնակցել է 6-10 տարեկան 12 երեխա: Նրանց օրինակի վրա գիտնականները բացահայտել են այդ կապը: Ոսկորը կերած երեխաների մոտ նկատվել է ակտիվության ավելացում, ագրեսիա, բանը հասել է նրան, որ երեխաները սկսել են չենթարկվել ծնողներին:
Սա նկատի ունենալով գիտնականները խորհուրդ են տալիս երեկոյան ժամերին հավի թևիկներ չտալ երեխաներին, հակառակ դեպքում նրանք քնացնելը դժվար կլինի:
Որոշ բժիշկներ հասցրել են հայտարարել իրենց անհամաձայնությունը այս վարկածին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ