Ս. Լավրովը թվարկել է աշխարհում ՌԴ-ի դաշնակիցներին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է աշխարհում Ռուսաստանի դաշնակիցներին: Նրա խոսքով, դրանց թվում են ՝ ՀԱՊԿ-ի անդամ, Համագործակցության շանհայան կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի երկրները: Այս մասին նա հայտարարել է Համառուսաստանյան երիտասարդական ֆորումի ժամանակ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Նա ասել է, որ Ռուսաստանը վատ չի վերաբերում այն փաստին, որ իր դաշնակիցները կարող են որոշ հարցերում Մոսկվային հակառակ կարծիք հայտնել: Ս. Լավրովի խոսքով, Ռուսաստանին ավելի շատ են քննադատում, քան մյուս երկրներին, «որովհետև մենք չեն ամաչում հայտնել մեր կարծիքը»:
Նշենք, որ ՀԱՊԿ-ի կազմում բացի ՌԴ-ից ընդգրված է նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Բելառուսը:
Համագործակցության շանհայան կազմակերպության անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
ԲՐԻԿՍ-ի անդամներն են՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան