Beeline-ը իջեցնում է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագները
Beeline-ը հայտարարում է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագների զգալի իջեցման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թ. սեպտեմբերի 1-ից: Նոր սակագները կգործեն Հայաստանում Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար: Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըստ նոր սակագների` անվճար րոպեների փաթեթի օգտագործումից հետո բոլոր տեղական ելքային զանգերը դեպի Beeline-ի ֆիքսված ցանց համարներ կարժենան 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ): Ելքային զանգերը դեպի ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր, ինչպես նաև Beeline ցանցի ներսում միջքաղաքային զանգերն ու դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց զանգերը կարժենան 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ)։
«Մեր նպատակը հաճախորդներին ավելի մոտ լինելն է, որի համար մենք անում ենք հնարավոր ամեն ինչ: Քաղաքային ֆիքսված հեռախոսակապի մեր նոր սակագները ոչ միայն նշանակալիորեն ավելի ձեռնտու են, այլև էապես ավելի պարզ են ու հասկանալի: Այժմ անվճար սահմանաչափը գերազանցող բոլոր տեղական զանգերը, ինչպես նաև դեպի Հայաստանի և ԼՂՀ ցանկացած ֆիքսված համարներ բոլոր զանգերը կարժենան 5 դրամ մեկ րոպեի համար», - նշել է Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ֆիքսված կապի ծառայությունների սակագների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.beeline.am կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները