Իրար ծեծած երիտասարդներն իրար հետ էլ դատվում են
Երեք զինծառայող տղայական վիճաբանության և մեկ-մեկու ծեծելու արդյունքում այսօր նստած են մեղադրյալի աթոռին:
Ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Աջամյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի ժամկետային զին. ծառայող 11.03.2014թ. ժամը 15:00-ի սահմաններում, զորամասի բուժկետի դարպասների մոտ տեսնելով, որ իր ընկեր շարքային Հովհաննես Ալթունյանը վիճաբանության մեջ է մտել ՀՀ ՊՆ 24236 զորամասի կուրսանտ Տիգրան Բալայանի հետ, միջամտել է վիճաբանությանը և խախտելով ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 հոդվածի կանոնները, բռնի գործողություններ են կատարել Բալայանի նկատմամբ, ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որն էլ իր հերթին հարվածներր է հասցրել Ա. Աջամյանին և Հ. Ալթունյանին նրանց պատճառելով ֆիզիկական ցավ:
Գործը քննվում է Ավան և Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Դավիթ Հարությունյանը: Մեղադրանքը դատարանում ներկայացնում է Երևանի կայազորի զինվորական դատախազությունը:
Որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործով հերթական դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 1-ին: