Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին երթևեկությունը դարձել է միակողմանի
Այսօր ժամը 17.01-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին` Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15 կմ) հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհը լցվել է ջրաբերուկներով, ինչի արդյունքում էլ երթևեկությունը դարձել է միակողմանի:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: