ՕԵԿ-ին պատկանող հեռուստաընկերության տնօրեն է նշանակվել «Որոգայթ»-ի Զավենը. «Ժամանակ»
Աշնանային եթերաշրջանում «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է ակտիվացնել ընդդիմություն դառնալուց հետո գնած «Երևան TV» հեռուստաընկերությունը: Առաջին քայլը հ/ը անվանումը փոխելն է լինելու: Այն այդուհետ կկոչվի «Հ3»:
Ըստ «Ժամանակ»-ի, հաջորդ քայլով ՕԵԿ-ականները պատրաստվում են ակտիվացնել հեռուստաընկերության քաղաքական բլոկը՝ ավելացնելով նոր քաղաքական-վերլուծական հաղորդումներ: Բացի հեռուստաընկերությունը ակտիվացնելուց՝ ՕԵԿ-ը պատրաստվում է օրաթերթ կամ պարբերական բացել: Ի դեպ. հ/ը տնօրենի պաշտոնում հաստատվել է դերասան Արամ Հովհաննիսյանի՝ «Որոգայթի Զավենի» նշանակումը»: