Ռոնալդու. «Իմ լավագույն մարզիչը Ֆերգյուսոնն է, վատագույնը` Մոուրինյոն»
Պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդուն գնահատել է այն մարզիչներին, ում ղեկավարությամբ մարզվել է իր կարիերայի ընթացքում:
«Միակ մարզիչը, ով նաև իմ ընկերն է եղել, սըր Ալեքս Ֆերգյուսոնն է: Ուրիշ ոչ մեկի հետ այդքան մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել: Լավ հարմարվել էի Պելլեգրինիի հետ աշխատանքին, ամեն ինչ լավ է նաև Անչելոտտիի հետ փոխհարաբերություններում, բայց մենք ընկերներ չենք: Հարկ է նշել, որ ֆուտբոլում հաճախ տեղ չի լինում ընկերության համար, բոլորս միտված ենք հաջողության:
Մոուրինյոյի օրոք բարդ իրավիճակ էր առաջացել: Դա ծանր շրջան էր ակումբի համար: Ներքին բախումները մշտական էին դարձել, բախվում էինք նաև երկրպագուների հետ»,- ասել է Ռոնալդուն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ