«Շախտյորի» մարզաբազայի գլխավոր կորպուսը ոչնչացված է
Հրետակոծության արդյունքում լրջորեն տուժել է Դոնեցկի «Շախտյորի» մարզաբազան:
«Օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը երկու արկով ոչնչացվել է «Շախտյորի» մարզաբազայի գլխավոր կորպուսը, որտեղ ապրում ու վերականգնվում էր ակումբի առաջին թիմը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:
Ավելացնենք, որ դոնեցկյան ակումբի մարզաբազան վերջին մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ է տուժում: Ավելի վաղ մարզաբազայի վրա 4 արկ է ընկել, որոնք, դատելով լուսանկարներից, զանգվածային ավերածություններ չեն առաջացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ