«Իսլամական պետությունը» վերածվում է Մերձավոր Արևելքի գլխավոր ապակայունացնող գործոնի

Պենտագոնի ներկայացուցիչ փոխծովակալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը օրեկան 7.5 միլիոն դոլար է ծախսում Իրաքում ռազմական գործողությունների համար, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ: Քիրբին նշել է, որ քանի դեռ «Իսլամական պետությունը» վտանգ է ներկայացնելու ԱՄՆ-ի համար իրենք աջակցություն են ցուցաբերելու Իրաքի կառավարական ուժերին և քրդերին:

«Իսլամական պետությունը» տարածաշրջանային սպառնալիք

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:

Այդ կազմակերպությունը լավ զինված է և նրա մարտիկները վերահսկում են Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Նրանք նավթ են արդյունահանում այն շրջաններում, որոնք վերահսկում են և գումարներ են գանձում 8 միլիոն բնակչությունից:

Ջիհադականները գումարներ են գանձում հասարակական տրանսպորտից օգտվելու համար, ինչպես նաև քրիստոնյաներից և ազգային ու կրոնական փոքրամասնություններից՝ նրանց ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար: Սիրիայում խմբավորումը վերահսկում է 8 գազային և նավթային հանքեր՝ Ռաքքա և Դեյր-էզ-Զորի շրջաններում: Իսլամիստները սիրիական և իրաքյան նավթը վաճառում են մեկ բարելը 26-35 դոլարով՝թուրք, լիբանանցի, սիրիացի գործարարներին:

Մինչ այդ, «Իսլամական պետությունը» ֆինանսավորվում էր Պարսից ծոցի երկրների կողմից, սակայն այժմ այդ ֆինանսավորումը դադարել է կամ նվազել:

Իսլամիստների ռազմական հաջողությունները՝ Իրաքում ներքաղաքական ճգնաժամի պատճառ

Ջիհադականների ռազմական հաջողությունները սուր ներքաղաքական ճգնաժամ առաջացրեցին Իրաքում և ակտիվացրեցին անջատողական շարժումները հատկապես Իրաքի հյուսիսում՝ Իրաքյան Քուրդիստանում: Ներքաղաքական լարվածության թուլացման համար Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքին ստիպված էր հրաժարական տալ: Իրաքի վարչապետի պաշտոնում նրան փոխարինեց Հայդար ալ-Աբադին, ում երկրի նախագահ Ֆուադ Մաասումը հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն:

Իրաքի նոր վարչապետի նշանակումը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական պետությունների լիգայի կողմից:

Իրաքում ներքաղաքական ճգնաժամը ակտիվացրեց Իրաքյան Քուրդիստանում անջատողական շարժումները, որոնք կարող է վերաճեն ինքնավարության անկախացմանը և անջատմանը Իրաքից:

Իսլամիստների դեմ ակտիվ պայքարելու համար իրաքյան կառավարությունը զգում է միասնականության կարիք, սակայն իսլամիստների ակտիվությանը զուհագեռ ակտիվանում են նաև անջատողական ձգտումները Իրաքի Քուրդիստանում, որի առաջնորդ Մասուդ Բարզանին մեղադրելով Իրաքի այսօրվա իշխանություններին երկրում ստեղծված իրավիճակի համար, պատրաստվում է մոտակա ժամանակներս անկախության հանրաքվե անցկացնել:

Անկախ Քուրդիստանի ստեղծումը փոխում է աշխարհաքաղաքական իրավիճակը ողջ Մերձավոր և Միջին Արևելքում ու սպառնում է Թուրքիայի, Իրանի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը, քանի որ այդ երկրներում Իրաքի Քուրդիստանի մոտ կոմպակտ բնակվում են միլիոնավոր քրդեր և դա կարող է «դոմինոյի էֆեկտով» ակտիվացնել անջատողական շարժումները այդ երկրների քրդերի շրջանում, ինչը միշտ էլ առկա է եղել և ճնշվել է կենտրոնական իշխանությունների կողմից:

Այսպիսով, Իրաքի Քուրդիստանի անկախությունը վտանգում է հարևան երկրներից՝ Իրանի տարածքային ամբողջականությունը (Իրանական Քուրդիստան), որտեղ միշտ էլ ակտիվ են անջատողական ձգտումները:

Թուրքիան էլ կես դար պայքարում է «Քրդական բանվորական կուսակցության» և քրդական անջատողականության դեմ, որը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, որոնք սահմանակցում են Իրաքյան Քուրդիստանին: Քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում էլ, այդ երկրի հյուսիսային շրջաններում քրդերը որոշակի ինքնավարության աստիճան են ձեռք բերել՝Ասադի հավատարիմ լինելու և իսլամիստների չաջակցելու պայմանով, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, եթե իրենց հարևանությամբ ստեղծվի անկախ քրդական պետություն:

Իրաքում ջիհադականները «նոր կարգեր» են հաստատում՝ էթնիկ զտումների միջոցով

Ջիհադականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ազգային և կրոնական փոքրամասնություններին ստիպում են մահմեդականություն ընդունել՝հակառակ պարագայում սպանում են կամ արտաքասում իրենց բնակության վայրերից:

Էթնիկ զտումների զոհ են դարձել բազմաթիվ եզդիներ և քրիստոնյաներ: Հայաստանի Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հայտարարել է, որ իրաքյան եզդիների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց հանդեպ բռնություններն ու կոտորածը չի դադարում: Նրա խոսքով, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եզդիների հարցը բարձրացրել է իրենց Կոնգրեսում՝հավելելով, որ Իրաքի կառավարությունը Ամերիկայի կառավարության որոշման հիման վրա զինում է եզդիների ջոկատներին:

«Իսլամական պետությունը» Իրաքի քրիստոնյաների առջև պայման է դրել՝ կամ գումարներ վճարել կամ իսլամ ընդունել: Ջիհադականների վերահսկողության տակ գտնվող շրջաններում քրիստոնյաներին ստիպում են հատուկ հարկ՝«ջիզյե» վճարել:
Եթե 10 տարի առաջ Մոսուլ քաղաքում քրիստոնյաների թիվը հասնում էր 100.000-ի, ապա ԱՄՆ-ի ներխուժումից հետո նրանց քիվը կտրուկ կրճատվել է: Ջիհադականների Մոսուլի վրա հարձակման օրերին քաղաքում նրանց թիվը հասնում էր 200-ի: Բազմաթիվ քրիստոնյաներ և եզդիներ ստիպված բռնել են գաղթի ճանապարհը և ապաստան գտել Իրաքյան Քուրդիստանում կամ Իրաքի այն շրջաններում, որոնք չեն գտնվում ջիհադականների վերահսկողության տակ:

Այսպիսով, «Իսլամական պետությունը», որը ունի ռազմական և ֆինանսական մեծ կարողություններ և այսօրվա դրությամբ համարվում է ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է Մերձավոր Արևելքի մի շարք երկրների՝ Թուրքիայի, Սիրիայի, Իրանի, Իրաքի անվտանգությունը և տարածքային ամբողջականությանը: Իրաքում այդ կազմակերպության ամրապնդումը կարող է ազդել տարածաշրջանում աշխարհաղաքական հավասարակշռության վրա, ինչպես նաև վերածվել մահվան դատավճռի՝ տարաշրջանի քրիստոնյաների և ազգային ու կրոնական բազմաթիվ խմբերի համար:

Արտյոմ Բալասանով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}