Երեք մարդու կյանք խլած հետախուզվողին հայտնաբերել են
Օգոստոսի 29-ին` ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է էտապավորվել 1977 թ. ծնված Անդրանիկ Երեմյանը, որը 2003 թ. հուլիսի 18-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով): Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Անդրանիկ Երեմյանը հանձնվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում