Դի Մարիայի արժեքը ժամանակին կազմել է 26 ֆուտբոլային գնդակ
Մանրամասներ են պարզվել, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Դի Մարիան հայտնվել իր առաջին պրոֆեսիոնալ ակումբում: Հիշեցնենք, որ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարը վերջերս է հեռացել Մադրիդի «Ռեալից»` պայմանագիր ստորագրելով «Յունայթեդի» հետ: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 59,7 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը ռեկորդային է անգլիական ֆուտբոլի համար:
Սակայն 20 տարի առաջ Անխելին հնարավոր էր ձեռք բերել շատ ավելի էժան գնով: Այդ մասին իմացել են «Sunday Mirror»-ի լրագրողները:
1992 թ. ֆուտբոլիստի մորը` Դիանային խորհուրդ են տալիս տղային ֆուտբոլային պարապմունքների ուղարկել` նրա գերակտիվությունը կարգավորելու համար: Արդյունքում տղան հայտնվեց «Էլ Տորիտո» պատանեկան ակումբում, որտեղ մեկ մրցաշրջանում խփեց 64 գոլ: Այդ ժամանակ Դի Մարիային նկատեց «Ռոսարիո Սենթրալի» սկաուտը և նրան հրավիրեց ակումբ` համաձայնվելով նրա թիմին, որպես փոխհատուցում, հատկացնել 26 ֆուտբոլային գնդակ:
«Նրա տարիքի երեխայի համար մենք գումար չէինք կարող խնդրել, ուստի «Ռոսարիոն» մեզ խոստացավ 26 գնդակ տալ: Ցավոք, ակումբը չկատարեց պայմանավորվածությունը, և մենք ոչինչ չստացանք»,- հիշել է «Էլ Տորիտոյի» նախագահ Խորխե Կոռնեյոն:
«Ռոսարիոյում» Դի Մարիան անցկացրեց 35 խաղ և խփեց 6 գոլ, իսկ 2007 թ. տեղափոխվեց պորտուգալական «Բենֆիկա»: Արգենտինական ակումբն իր տաղանդի տրանսֆերի համար ստացավ 6 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները