Է. Նալբանդյան. Դժվար է ասել, թե ինչ որոշում կկայացնի Թուրքիան. «Ազատություն»
«Այսօր դժվար է ասել, թե ե՞րբ և ի՞նչ որոշում կկայացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը գալիք տարի ապրիլի 24-ին Երևան այցելելու կապակցությամբ»,- ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
«Դեռ ժամանակ բավական կա: Դուք գիտեք, որ երբ որ ՀՀ նախագահի կողմից Թուրքիայի նախկին նախագահը հրավիրվել էր ֆուտբոլային խաղին, հրավերը ուղարկվել էր մայիսին, իսկ պատասխանը եկավ սեպտեմբերին, այսինքն՝ 4 ամիս անցել էր, և պատասխանը եկավ ֆուտբոլային խաղից երկու օր առաջ միայն: Թե որոշումը իրենց կողմից ե՞րբ կընդունվի, դժվար է ասել, և ինչ որոշում կլինի, դա թուրքերը պետք է ասեն», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Պատասխանելոց հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ այս տարի չստորագրվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, նախարարը պատասխանել է. «Գործընթացը գնում է, և կարծում եմ համապատասխան արդյունքները շուտով կլինեն», - արձագանքեց Հայաստանի արտգործնախարարը: