Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարն ազատվելու է աշխատանքից
Կառավարության առաջիկա նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացնելու է որոշման նախագիծ՝ զբաղեցրած պաշտոնից ազատել բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝ Էդգար Փիրումյանին ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծում:
Նշենք, որ Է. Փիրումյանը 2011 թ. փետրվարի 17-ից կառավարության որոշումով նշանակվել է ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց