Կրեմլը մեկնաբանել է «երկու շաբաթում Կիևը գրավելու» մասին Պուտինի խոսքերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը` «Կիևը երկու շաբաթում գրավելու» հնարավորության մասին, կտրված են կոնտեքստից և այլ իմաստ ունեն: Այս մասին «Իտառ-Տասս» գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նշենք, ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հրապարակել էին Վլադիմիր Պուտինի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մաունել Բարոզուի հեռախոսազրույցից մանրամասներ, որի ընթացքում Պուտինն ասել էր, թե իբր կարող է երկու շաբաթում գրավել Կիևը:
Ուշակովի դիտարկմամբ, Եվրահանձնաժողովի նախագահի կողմից հեռախոսազրույցի մանրամասների հրապարակումը «կոռեկտ չէ և դուրս է դիվանագիտական պրակտիկայի շրջանակներից»:
«Եթե դա արվել է, ապա ես դա համարում եմ անվայել քայլ լուրջ քաղաքական գործչի կողմից», - ասել է Ուշակովը:
«Ասվել են այդ խոսքերը, թե ոչ, իմ կարծիքով, այդ ձևակերպումն այնուհանդերձ, կտրված է կոնտեքստից և բոլորովին այլ իմաստ ունի», - ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան