Ռոնալդուն քննադատել է «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն քննադատաբար է արտահայտվել մադրիդյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին: Պորտուգալացու խոսքերով` «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը սխալ որոշումներ է կայացրել` գնելով կիսապաշտպաններ Համես Ռոդրիգեսի ու Տոնի Կրոոսի տրանսֆերները և բաց թողնելով Անխել Դի Մարիային ու Խաբի Ալոնսոյին:
«Ես իմ կարծիքն ունեմ «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության մասին, բայց չեմ կարող ասել այն ամենը, ինչ մտածում եմ,- Քրիշտիանու Ռոնալդուի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Եթե ամեն ինչ այլ կերպ լիներ, ես կհայտնվեի վաղվա թերթերի առաջին էջերին, բայց ինձ դա պետք չէ: Եթե ես որոշումներ կայացնեի տրանսֆերների վերաբերյալ, «Ռեալի» ղեկավարների պես չէի վարվի: Սակայն եթե ակումբի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է գնել նոր ֆուտբոլիստների և ստիպելու մյուսներին` հեռանալու թիմից, ես մտադիր չեմ քննարկել դա:
«Ռեալի» խաղաոճը հիմա կարող է փոխվել լավ կամ վատ ուղղությամբ: Բայց, բարեբախտաբար, թիմը համալրել են որակավորում ունեցող ֆուտբոլիստներ` Տոնի Կրոոսն ու Համես Ռոդրիգեսը: Դի Մարիան ու Խաբի Ալոնսոն շատ կարևոր խաղացողներ էին մեր թիմի համար, սակայն, վստահ եմ, առանց նրանց էլ ամեն ինչ լավ կլինի»: