60-ամյա տղամարդը վերադարձել է քոլեջ` քաղցկեղն ուսումնասիրելու համար
60-ամյա կանադացին վերադարձել է քոլեջ, որպեսզի հետազոտի քաղցկեղի այն տեսակը, որից մահացել է իր կինը: Փաուել Կրոսլին Ալբերտայի համալսարանի ամենատարեց ուսանողն է ողջ պատմության ընթացքում: Հիմա նա կուրսային աշխատանք է գրում կենսաքիմիայի և ուռուցքաբանության վերաբերյալ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Տարեց ուսանողը նաև 60 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել իր հետազոտությունները շարունակելու համար: Միջոցների մի մասը նա տրամադրում է քաղցկեղի դեմ նոր միջոցը փորձարկելու համար, որը մշակվել է Իլինոյսի համալսարանում:
Կրոսլին որոշել է վերադառնալ քոլեջ այն բանից հետո, երբ նրա կինը մահացել է ձվարանների քաղցկեղի հազվադեպ տեսակից: Կրոսլին որոշել է շարունակել կնոջ գործը, որը 13 տարի շարունակ հետազոտել է իր հիվանդությունը՝ կարդալով գիտական ու բժշկական գրականություն: