Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան մասնակցի անունը
«Մանկական Եվրատեսիլ- 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) իր «People of the sun» երգով:
Հաղթողը որոշվեց հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:
Նշենք, որ հայաստանյան ընտրական փուլ էին անցել տաս մասնակից:
Նարեկ Վարդանյան- «Աշուն»
Մերի Քոչարյան- «Չի կարելի»
Էլինա և Արման- «Galaxy»
Կարեն Օհանյան և Միկա- «Shine out»
Բեթթի (Էլիզաբեթ Դանիելյան)- «People of the sun»
Միկա- «Մանկության խորհուրդ»
Mery M- «#Peace»
Յունա- «Walk around»
Srbuhi feat. DDJ- «Զուռնա»
Սյուզի Հարությունյան- «I dream»
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ և Ուկրաինա:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրել է Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, 2013-ին՝ Մոնիկա Ավանեսյանը՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: