Բեռլինում վանդալները պղծել են Բեթհովենի, Հայդենի և Մոցարտի հուշարձանը
Բեռլինում անհայտ վանդալները պղծել են կոմպոզիտորներ Բեթհովենի, Հայդենի և Մոցարտի հուշարձանները: Այս մասին գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործները հակասեմիտական կարգախոսներ են թողնել հուշարձանների վրա: Հուշարձանների պահպանության ծառայության աշխատակիցներն արդեն հեռացրել են գրությունները: Սկսվել է միջադեպի հետաքննություն:
Չի բացառվում է, որ նման քայլի պատճառը եղել է անցած կիրակի Բեռլինում Գերմանիայում Հրեաների կենտրոնական խորհրդի կողմից կազմակերպված ցույցը, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, այդ թվում նաև քաղաքական գործիչներ՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը և պետական ապարատի այլ ներկայացուցիչներ, եկեղեցական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառումն եղել է հակասեմիտական երևույթներին ընդդեմ:
Հայտնի կոմպոզիտորների հուշարձանը 1904 թվականին է ստեղծվել: