92 տարեկան հասակում վախճանվել է Ռոմանովների կայսերական տան ամենաավագ ներկայացուցիչը
Տոսկանայում վախճանվել է Ռոմանովների դինաստիայի ամենաավագ ներկայացուցիչը` իշխան Նիկոլայ Ռոմանովիչ Ռոմանովը: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է հանգուցյալի եղբայր Դմիտրի Ռոմանովիչը: Նիկոլայ Ռոմանովիչը Նիկոլայ Առաջինի ծոռնորդին էր:
Նիկոլայ Ռոմանովիչը ծնվել է Ֆրանսիայում, 1922թ-ին: 1936թ-ին նրա ծնողները տեղափոխվել են Հռոմ, որտեղ Ռոմանովը ընդունվել է հումանիտար ակադեմիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մերժել է Մուսոլինիի կառավարության` օկուպացրած Չեռնոգորիայի թագավոր կարգվելու առաջարկը:
1989թ-ից Նիկոլայ Ռոմանովը գլխավորել է Ռոմանովների ազգի անդամների ասոցիացիան, իսկ 1992թ-ին առաջին անգամ այցելել է Ռուսաստան: Նա զբաղվել է հասարակական գործունեությամբ, ինչպես նաև եղել է Ռոմանովների դինաստիայի պատմաբանը: