Աղքատության նպաստ ստացող ընտանիքների ամենամեծ թիվը գրանցվել է Լոռիում
2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 112 796, որի 91.4%-ը բաժին է ընկել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 29 350 դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2012թ-ին նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 111 412, իսկ 2011թ-ին` 96 358: 2008թ-ին նպաստ ստացող ընտանիքների թիվը կազմել է 129 414:
Ըստ վիճակագրության` 103 130 ընտանիք (389 969 մարդ) ստանում են աղքատության նպաստ, իսկ 9 666–ը (22 092 մարդ)` միանվագ դրամական աջակցություն։
Ըստ վիճակագրության` աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում (21 282), Շիրակի մարզում (16 654) և Երևան քաղաքում (17 874):
Միաժամանակ, աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների ամենամեծ թիվը գրանցվել է Լոռու մարզում (21 431 ընտանիք): Վայոց ձորի մարզում, ըստ վիճակագրության, քիչ թվով մարդիկ են նպաստ ստանում (2 310 ընտանիք)։ Իսկ Երևանում նպաստ է ստանում 19 033 ընտանիք։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2013 թվականին աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնության նպատակով պետբյուջեից հատկացվել է 37 մլրդ 105.8 մլն դրամ: