«Օֆշորի գործով գաղտնի փաստաթղթեր են հայտնվել». «Իրավունք»
«Իրավունք»-ում կարդում ենք. «Թեև օֆշորային հայտնի պատմության հինական մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը տևական ժամանակ է հայաստանյան իրավապահների ձեռքն է ընկել, սակայն այս աղմկահարույց գործի վերջն այդպես էլ չի երևում: Դրան զուգահեռ այս պատմության հիմնական տոժողը` Փայլակ Հայրապետյանը, բացի Սուքիասյանից, մեղադրական սլաքն ուղղում է նաև այլ կառույցների ու անձանց դեմ:
Մասնավորապես «Իրավունք»-ի հետ զրույցում Հայրապետյանը տեղեկացրել է, որ ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ այս պատմության հետ առնչվող «Ամերիա բանկի» գործողությունների մեջ դիտավորություն կա: Հայրապետյանը նշել է, որ այդ փաստաթղթերը պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնան իրավապահների կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ