Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանն արտառոց դեպք է տեղի ունեցել. «Ժողովուրդ»
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքն ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում և «կուլ է տալիս» խաղադրույքները, աշխատակիցներն ասել են, թե նման բան հնարավոր չէ:
«Այս հավաստիացումները չեն հանգստացրել քաղաքացուն, ով զանգահարել է իր ընկերներին և խնդրել շտապ գնալ խաղատուն: Վերջիններս էլ զինվել են ու «լցվել» «Շանգրիլա»-ի բակ: Հյուրերի և աշխատակիցների խոսակցությունները սկսել են թեժանալ, որի հետևանքներից վախեցած աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը: Նրան հաջողվել է խնդիրը հարթել առանց կրակոցների: Ամենայն հավանականությամբ, քաղաքացու գումարը հետ են վերադարձրել»,-գրել է թերթը: