Կալանավորը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դիմել է փախուստի
Այսօր ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Մայիսի 20-ին կալանավորը տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նշանակվել է ծառայողական քննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Սուրեն Գաբրիելյանը ծնվել է 23.06.1955թ.: Ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում