Գերատեսչությունների թվով 39 հին ավտոմեքենաներ կհանվեն վաճառքի
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն առաջիկայում վաճառքի կհանի տարբեր գերատեսչությունների պատկանող թվով 39 հատ հին ավտոմեքենաներ: ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի վաղը կայանալիք նիստի օրակարգում:
Ըստ այդ նախագծի, ՀՀ ՊԳԿ վարչությունը դասական աճուրդով պետք է վաճառի ՀՀ դատական դեպարտամենտի հաշվեկշռում գտնվող թվով 20, ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում գտնվող 10, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում գտնվող 4, Գյուղատնտեսության նախարարության հաշվեկշռում գտնվող 2, Լոռու և Տավուշի մարզպետարանների ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվեկշիռներում գտնվող մեկական հին ավտոմեքենաներ:
Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների թվում առկա է 1972 թվականի արտադրության «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա, որի գնահատված արժեքը 417 հազար դրամ է: Դատախազության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների մեջ կան նաև և 1988 թվականի արտադրության «Ռաֆ» և «Գազ 2410», ինչպես նաև 1985 թվականի արտադրության «Գազ 3102» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք նույնպես պետք է վաճառվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում